• NowArmenia A BESOIN DE VOUS
hyfr

NowArmenia

  • Home
  • Տեսադարան
  • Քաղաքական
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Հասարակություն
  • Օրագիր
  • Հայտարարություն
À la une...
  • Արա Ղազարյանի «Տաճար» ստեղծագործությունը՝ նվիրված Լեոնարդո դա Վինչիի հիշատակին*   |   31 Oct 2019

  • Հետադարձ հայացք՝ պետհամալսարանի գերմանացի ուսանողները   |   16 Sep 2019

  • «Մռավականք»-ն ընթերցողի սեղանին է   |   14 Jun 2019

  • Բեռլինում ևս նշվեց Թումանյանի 150 ամյակը   |   03 Jun 2019

  • Թումանյանի հեքիաթները գերմանական բեմում   |   01 Jun 2019

  • «Գաթա բենդ» ազգագրական համույթը Բեռլինում   |   28 May 2019

 
You are at :Accueil»Մշակույթ»Ադրբէյջանի գիտապատմական «ատոմային ռումբը»՝ 504 եվրո արժողութեամբ նոր գիրք-ալբոմը գերմաներենով
5

Ադրբէյջանի գիտապատմական «ատոմային ռումբը»՝ 504 եվրո արժողութեամբ նոր գիրք-ալբոմը գերմաներենով

22 May 2019 Մշակույթ, Սփյուռք Comments Off on Ադրբէյջանի գիտապատմական «ատոմային ռումբը»՝ 504 եվրո արժողութեամբ նոր գիրք-ալբոմը գերմաներենով 333 Vues

Ադրբէյջանի, ինչպէս նաև իր մեծ եղբօր՝ Թուրքիայի տափակութիւնն ու լկտիութիւնն էլ չպիտի մեզ հայերիս զարմացնեն, սակայն արի ու տես, որ Ադրբէյջանն ունի անսահման մեծ «գիտական» պաշարներ մեզ ջարդ ու փշուր անելու: Ներկայիս «ատոմային» ռումբն է Ադրբէյջանի գորգերի «իրևանեան» խումբը: Գիրք-ալբոմը, հրատարակուած է Բաքւում մի խումբ փրոֆեսոր-դոկտորների կողմից: Հրատարակութեան տարին անյայտ է, սակայն այն ներկայացուել է Ֆրանքֆուրթի միջազգային գրքերի տօնավաճառում (2018) և ցրւել է անվճար անցորդների մէջ, իսկ այժմ AMAZON-ում «վաճառւում» է 504 եվրոով:

Գիրք-ալբոմն իբր գորգերի մասին է, սակայն իրականութեան մէջ ներկայիս ՀՀ-ի տարածքն իր պատմամշակոյթային հարստութեամբ ներկայացւում է որպէս արևմտեան Ադրբէյջանի պատմական անքակտելի մաս: Այն բաղկացած է 112 էջերից, որի 65 էջը նուիրւած է Ադրբէյջանի արևմտեան հատուածի (ՀՀ-ի և Երևանի խանութեան, Ժ.Ք.) պատմութեանը: Գունատիպ է և գրուած է անսահման վատ գերմաներէնով: Արդեօք այն այլ լեզուներով էլ է հրատարակուել, չգիտենք:

Այնքան առատ են կեղծիքներն ու սուտերը, որ մենք ի վիճակի չենք բոլորը ներկայացնել: Թարգմանաբար ներկայացնում ենք նախ յառաջաբանը, քանզի բաւականին խօսուն է: «Ադրբէյջանի պատմաաշխարհագրական տարածքը: Ադրբէյջան ազգը, որը 20-րդ դարի աւարտին իր պատմական տարածքի միայն մի հատուածում անկախացաւ, ունի հին և հարուստ պետականութեան պատմութիւն: Պատմական Ադրբէյջանի սահմաններն են՝ հիւսիսում՝ Կովկասեան մեծ լեռնաշղթան, արևմուտքում՝ Ալագօզ լեռնաշղթան, ներառեալ Գօյչէ լիճը (ենթադրում ենք Սևան լիճը Ժ.Ք.), արևելքում՝ Կասպից ծովը, իսկ հարաւում Զնջան- Համադանը (Պարսկաստան Ժ.Ք.) և համարւում է ամենահին քաղաքակրթութեան կենտրոններից մէկը: Այսօր Ադրբէյջան ազգը 2-րդ մեծ թուրք ազգն է Անատոլիայի թուրքերից յետոյ: Այս տարածքում՝ ադրբէյջանական տարածքում, որտեղ զարգացել է ադրբէյջանական պետական աւանդոյթները, առկայ է հարուստ և իւրայատուկ մշակոյթ: Այս պատմաաշխարհագրական շրջաններում ժամանակի ընթացքում զարգացել են Շիրւանը, Մուղանը, Շէքին, Ղարաբաղը, Նախիջևանը, Իրևանը և այլն: Գուլիստանի (1813) և Թուրքմենչայի պայմանագրերով պատմական Ադրբէյջանի տարածքները բաժանուել են երկու պետութիւնների միջև, որի հետևանքով ստեղծուեցին հիւսիսային (Ռուսական կամ Սովետական) և հարաւային (Պարսկաստանի) Ադրբէյջան հասկացութիւնները: Անմիջապէս Թուրքմենչայի պայմանագրից յետոյ, Ռուսաստանը ձեռնարկեց Ադրբէյջանի արևմտեան մասը հայկականացնել, արդիւնքում Ադրբէյջանի արևմտեան մասում, իրևանեան խանութեան սահմաներում, առաջին անգամ լինելով հարաւային Կովկասում հիմնւեց մի հայկական պետութիւն: Այս պրօցեսի հետևանքով մի նոր աշխարհաքաղաքական հասկացութիւն յաւելուեց Ադրբէյջանի տարածքների հետ կապուած, որտեղ ՀՀ-ն է հիմնւել, կոչուեց արևմտեան Ադրբէյջան (Իրևանեան Ռեգիոն)»: Ադրբէյջանի կեղծ ու սուտ քարոզչութիւնը ծաւալուն է, չգիտենք որ մէկին անդրադառնանք: Հարկաւ միայն թիրախը մենք չենք՝ Վրաստան (Դաւիթ Գարեջիի վանքային համալիր), ԻԻՀ «հարավային Ադրբէյջան» և մասամբ Ռուսաստանը, որի 25 միլլոն իսլամ բնակչութիւնը օրնիբուն թրքականացւում է: Այսուամենայնիւ, յոյժ հարուածը ուղղուած է, անշուշտ, մեզ՝ հայերիս:

Թուրքերն ու ադրբէյջանցիներն ունեն «զէնքեր», որոնք մեզ «պակասում» են.

1. Սուտ լուրերի տարածում (մամուլ, գիրք, հեռուստացոյց, ռադիոհաղորդումներ, էլ- կայքեր, համաժողովներ և այլն):

2. Անտեղեակ, հետամնաց և մոլեռանդ հասարակութիւն, որը հաւատում և հաւատարիմ հետևում է ղեկավարութեանը, դառնալով բութ գործիք:

3. Իսլամի չարաշահումը փանթուրքիստական նպատակներով:

Կեղծ լուրերի և հակահայկական քարոզչութեան խմբին կարելի է դասել Ադրբէյջանի վարչապետի յայտարարութիւնը՝ թմրանիւթերի դէմ պայքարի 36-րդ համագումարում, որը տեղի է ունեցել Բաքւում, այս տարուայ ապրիլ ամսում: «25 տարի է ինչ, ՀՀ բռնագրաուել է Լեռնային Արցախի շրջանը, որը նպաստաւոր տարածք է ահաբեկչութեան և թմրանիւթերի համար», իսկ Ալի Հասանովը, նոյն վարչապետի տեղակալը աւելացրել է. «ՀՀ-ն ադրբէյջանի բռնագրաւեալ տարածքներում աճեցնում է թմրաբոյսեր, որոնց վաճառքով զէնք է գնում» (16.04.2019, fa.arannews.com, պարսկալեզու, փանթուրքիստական կայքէջ): Այս ճառերը լսելով ի՞նչ են մտածել միջազգային համագումարի մասնակիցները, դժուար է պատկերացնել, և կամ շարունակական «գիտական» համագումարները, Պարսկաստանի Ատրպատական նահանգի ադրբէյջանալեզու քաղաքներում, «Արցախը (Ղարաբաղը) պատկանում է իսլամական աշխարհին» թեմայով:

Հարկաւ, պէտք չէ անդրադառնալ բոլոր անհեթութիւններին, սակայն կան պարագաներ, որոնք մտահոգիչ են: Օրինակ՝ Բեռլինի պետական Ազատ Համալսարանի գրադարանում առկայ են շուրջ 7 գիրք, արցախեան հակամարտութեան թեմայով, բոլորն էլ հրատարակուած ադրբէյջանի ծախսերով, գերմանացի հեղինակների կողմից և չկայ որևէ մի գիրք հայանպաստ և կամ չէզոք հեղինակի կողմից գրուած: Հիմա պատկերացնենք՝ ուսանողը գրում է գիտական աշխատանք, նախկին Սովետական Միութեան սառեցուած տարածքների հակամարտութեան մասին: Յստակ է չէ՞, թէ արդիւնքը ինչ է լինելու:

Այս ու նման խնդիրների մասին բազմիցս փորձել ենք խօսել, նախկին ՀՀԿ իշխանութեան պատասխանատուների հետ՝ ապարդիւն: Քանի որ, ԿԳ նախարարն էր Արմէն Աշոտեանը և կամ սփիւռքի առաջին և վեջին նախարարուհին՝ Հրանուշ Յակոբեանը: Յեղափոխական նոր նախարարն էլ հետևեց Տիկին Յակոբեանի աւանդոյթին: Երբ Բեռլին էր ժամանել, ժամանակ չգտաւ հանդիպելու աշխարհահռչակ դոկտոր տիկին Հոֆմանին և կամ Ազատ Համալսարանում հայագիտութեամբ զբաղւող երկու դասախօսներին, այլ գնաց Հալլէ քաղաք, մասնակցելու «Մաշտոց» կենտրոնի հիմնադրման 20-ամեակին, պարգևեց հերթական շքանշանը և վերադարձաւ Երևան:

Սփիւքահայութեան հետ Մշակոյթային Կապի Կոմիտէի շնորհալի նախագահներ՝ Համազասպեան, Դալաքեան… ձեր պայծառ յիշատակը յաւերժ:

Այս բոլորը ի միջի այլոց:

Վերադառնանք թուրք-ադրբէյջանական կեղծարարութանը: Ընթացիկ տարուայ փետրւարին, տեղի ունեցաւ Թեհրանում մի լուսանկարների ցուցահանդէս՝ նուիրւած «Խոջալուի ցեղասպանութեանը», որտեղ ի միջի այլոց ցուցադրւում էր մի յայտնի լուսանկար, հայոց ցեղասպանութիւնից, որպէս փաստ: Ազարիհա պարսկալեզու կայքը (www.azariha.org, info@azariha.info), անդրադարձաւ այս խայտառակութեանը և գրեց. «Որտեղի՞ց է ակունք առնում այս երկրի անսահման կեղծարարութիւնը» և պատասխանում գրում է. «Ճշմարտութիւնն այն է, որ այս երկրի հիմքը դրուած է սուտի և գողութեան վրայ: Երկիր, որի անունը գողութեան արդիւնք է (ԻԻՀ-եան Ատրպատականի նահանգ, Արաքս գետից հարավում), ուրեմն գոյատևելու համար շարունակ պէտք ունի սուտի և պատմութեան կեղծարարութեան»:

Փաստ՝ բերենք մի քանի օրինակ գիրք-ալբոմի պատկերներից:

10
11
12

Գիրք-ալբոմի միւս բոլոր պատկերների բացատրութիւները նոյնպէս խեղաթուրուած են:

դր. Ժիրայր Քոչարեան

1
2
3
4
6

Ժիրայր Քոչարյան 2019-05-22
admin
Tags Ժիրայր Քոչարյան
Twitter Facebook Google + Stumble linkedin Pinterest Plus

Auteurs

Posté par : admin
Article précédent :

Լուսանկարների ցուցահանդես Բեռլինում. մեկնարկեց գերմանահայկական մշակութային ամիսը

Article suivant :

«Քոչարին» Բեռլինում էլ պարեցին

Articles Liés

Թե ինչու գերմանահայերը քննարկեցին ՀՀ ներքաղաքական իրավիճակը

Թե ինչու գերմանահայերը քննարկեցին ՀՀ ներքաղաքական իրավիճակը

Admin 16 Mar 2017
Բեռլինում շարունակում են հիշել ու պահաջել արդարադատություն

Բեռլինում շարունակում են հիշել ու պահաջել արդարադատություն

admin 28 Apr 2019
Թումանյանի  հեքիաթները  գերմանական  բեմում

Թումանյանի հեքիաթները գերմանական բեմում

admin 01 Jun 2019

Voir Aussi

Արա Ղազարյանի «Տաճար» ստեղծագործությունը՝ նվիրված Լեոնարդո դա Վինչիի հիշատակին*

Արա Ղազարյանի «Տաճար» ստեղծագործությունը՝ նվիրված Լեոնարդո դա Վինչիի հիշատակին*

Ստեղծագործության թեման, արվեստում սեփական ուղիների որոնումները բավականաչափ հստակ արտահայտվում են ոսկերիչ-դրվագող Արա Ղազարյանի աշխատանքներում: Արա ...

Aléatoire

Թումանյանի  հեքիաթները  գերմանական  բեմում
Մշակույթ

Թումանյանի հեքիաթները գերմանական բեմում

admin 01 Jun 2019
Համերգ Ռոդոսում՝ հայ մշակույթը տարածելու համար
Մշակույթ

Համերգ Ռոդոսում՝ հայ մշակույթը տարածելու համար

Admin 07 Sep 2017
«ԱՐԱՐԱՏ» հայկական ժողովրդական պարային համույթը տոնում է իր 15-ամյա հոբելյանը
Մշակույթ

«ԱՐԱՐԱՏ» հայկական ժողովրդական պարային համույթը տոնում է իր 15-ամյա հոբելյանը

admin 04 May 2018
Հայկական մշակութային ժառանգությունն արտերկրում
Մշակույթ

Հայկական մշակութային ժառանգությունն արտերկրում

Admin 16 Mar 2017
«ԷԼԻԲԵԿՅԱՆՆԵՐ – 3 սերունդ»
Մշակույթ

«ԷԼԻԲԵԿՅԱՆՆԵՐ – 3 սերունդ»

admin 17 Oct 2018

infoarmenie
Info Arménie La 1ère WebTV de la communauté arménienne de France, le nouveau média des arméniens de France, une voix libre et indépendante.

Follow us

Lettre d’information

Recent Posts

  • Արա Ղազարյանի «Տաճար» ստեղծագործությունը՝ նվիրված Լեոնարդո դա Վինչիի հիշատակին*

    Արա Ղազարյանի «Տաճար» ստեղծագործությունը՝ նվիրված Լեոնարդո դա Վինչիի հիշատակին*

    admin 31 Oct 2019
  • Հետադարձ հայացք՝ պետհամալսարանի գերմանացի ուսանողները

    Հետադարձ հայացք՝ պետհամալսարանի գերմանացի ուսանողները

    admin 16 Sep 2019
  • «Մռավականք»-ն ընթերցողի  սեղանին է

    «Մռավականք»-ն ընթերցողի սեղանին է

    admin 14 Jun 2019
  • Բեռլինում ևս նշվեց Թումանյանի 150  ամյակը

    Բեռլինում ևս նշվեց Թումանյանի 150 ամյակը

    admin 03 Jun 2019

Populaire

Րաֆֆի Սարգսյանի արվեստը

Րաֆֆի Սարգսյանի արվեստը

Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչության ձևաոճական առանձնահատկությունները

Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչության ձևաոճական առանձնահատկությունները

Ալֆորվիլի հայկական եկեղեցու հիմնադրման  86-ամյակ

Ալֆորվիլի հայկական եկեղեցու հիմնադրման 86-ամյակ

«Քանդակը իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհին» . Նիկոլայ Նիկողոսյանը նշում է իր ծննդյան 98-ամյակը

«Քանդակը իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհին» . Նիկոլայ Նիկողոսյանը նշում է իր ծննդյան 98-ամյակը

Ռուբեն Հախվերդյանին ունկնդրեցին նաև Բեռլինում

Ռուբեն Հախվերդյանին ունկնդրեցին նաև Բեռլինում

Tags

Arthur Hovhannisyan Business Design Աննա Հակոբյանի Արչի Գալենց Բեռլին Թեսա Հոֆման Ժիրայր Քոչարյան ՀՀ Սփյուռքի նախարար Հովհաննես Թումանյան-150 Մասիս Առաքելյան Միքայել Մինասյան Մխիթար Հայրապետյան Նարե Թադևոսյան Ռուբեն Հախվերդյան
© Copyright 2016 InfoArmenie, All Rights Reserved
  • հայերեն